Skip to main content
Microsoft Կրթական համակարգ

Նորություններ

Go Search
Գլխավոր
Կրթական նյութեր
Նորություններ
Դպրոցներ
Հարցումներ
Peace Corps
Որոնում
  

Անանիա Շիրակացի ճեմարանը՝ աշխարհի նորարար դպրոցների շարքում 

 

Անանիա Շիրակացի ճեմարանը՝ աշխարհի նորարար դպրոցների շարքում

 

 

Ամեն տարի, Մայքրոսոֆթի "Գործընկերներ ուսման ոլորտում" ծրագրի շրջանակներում "Նորարար Դպրոցներ" ծրագրին և ռեֆորմների ինտենսիվ գործընթացին մասնակցելու համար ամբողջ աշխարհից ընտրվում են դպրոցներ: Դպրոցներն ընտրվում են իրենց ամբողջ ներուժով ստեղծելու ճկուն, փոխանցելի և վստահելի մոդելներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ և փոխանցել իրենց փորձն ու ստեղծված մոդելները այլ դպրոցների` թե իրենց երկրներում, թե տարածաշրջանում և թե ամբողջ աշխարհում:

Այս տարի ծրագրին դիմել էին ավելի քան 114 դպրոցներ, 48 երկրներից: Ուրախ ենք տեղեկացնել, որ բարդ ընտրության և բարձր մրցակցության արդյուքում Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը միջազգային հեղինակավոր ժյուրիի կողմից ընտրվեց 56 ամենաառաջավոր դպրոցների շարքում, որոնք կմասնակցեն "Նորարար դպրոցներ 2010" ծրագրին ողջ տարվա ընթացքում:

Հարկ է նշել, որ ընտրված 56 դպրոցների մեջ են ներառված դպրոցներ ԱՄՆ-ից, Սինգապուրից, Ավստրալիայից, Ավստրիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իսրայելից, Շոտլանդիայից, Նորվեգիայից, Լատվիայից, Գերմանիայից, Հարավաֆրիկյան հանրապետությունից և այլ երկրներից:

Հայաստանն այս մրցույթին մասնակցում է երկրորդ անգամ: Նախորդ տարի Նորարար դպրոցներ ծրագրի մասնակից էր ընտրվել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը:

Դպրոցների ընտրությունից հետո Մայքրոսոֆթ ընկերության նախաձեռնությամբ հոկտեմբերի 25-30-ը Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում տեղի ունեցավ Մայքրոսոֆթի համաշխարհային նորարարական կրթության 6-րդ ամենամյա ֆորումը, որին մասնակցեցին Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն` Աշոտ Ալիխանյանը, ՏՀՏ բաժնի ղեկավար, Ճեմարանի ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, Մայքորսոֆթի "Նորարար ուսուցիչներ" մրցույթի հաղթող` Սուսաննա Գալստյանը և Մայքրոսոֆթի կրթական ծրագրերի ղեկավար` Քրիստինե Գյոնջյանը:

Համաշխարհային Ֆորումի ժամանակ կազմակերպված կրթական ցուցահանդեսի ընթացքում Շիրակացի ճեմարանը ներկայացրեց դպրոցը և Հայաստանը, մասնակցեցին 56 դպրոցների ներկայացուցիչների համար կազմակերպված հատուկ սեմինարներին, թիմային աշխատանքներին, ստեղծեցին համագործակցային կապեր այլ երկրների ներկայացուցիչների հետ:

Հպարտությամբ շնորհավորում ենք Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանին, Կրթության և գիտության նախարարությանը և մեզ բոլորիս միջազգային հաջողության համար: