
Ավարտվեց Մայքրորսոֆթի „Live@Edu ծրագրի կիրառումը կրթական համակարգում“ թեմայով առաջին վերապատրաստումը հանրակրթական հաստատությունների ՏՀՏ մասնագետների և դասավանդողների համար: Մայքրոսոֆթի „Գործընկերներ ուսման ոլորտում“ ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացներն անցկացվեցին Տեղեկատվական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի անմիջական մասնակցությամբ:

Դասընթացների մասնակցեցին մասնագետներ Վանաձորի, Վահրամաբերդի, Վայքի, Գյումրու, Արտաշատի դպրոցներից: Այսուհետ ևս 11 դպրոցների աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները Live@Edu համակարգում, իրենց դպրոցի դոմեյնով կունենան էլեկտրոնային փոստեր, կարող են վարել իրենց բլոգերը, շփվել իրենց գործընկեներների և աշակերտների հետ հատուկ կրթական հաստատությունների համար նախատեսված Live@Edu համակարգով:
Մասնակիցները ստացան մասնակցության վկայագրեր և վերադարձան իրենց դպրոցները ձեռք բերված փորձը փոխանցելու իրնեց գործընկերներին և աշակերտներին: Հոկտեմբերի 11-15-ը կանցկացվի „Live@Edu ծրագրի կիրառումը կրթական համակարգում“ թեմայով երկրորդ վերապատրաստումը Երևանի և հարակից մարզերի հետաքրքրված դպրոցների համար:

Այս դասընթացները կկրեն շարունակական բնույթ և կներգրավեն բոլոր հետաքրքրված դպրոցներին և կրթական կառույցներին: Հայտնում ենք մեր շնորհակալությունը Տեղեկատվական տեխնոլոգինարի ազգային կենտրոնին ցուցաբերած աջակցության և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին դասընթացների անցկացման համար:
Այս թեմայով այլ նյութերի և վերապատրաստվող ուսուցիչների կարծիքներին ցանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ կայքերը
http://www.mskh.am/file.php?id=4195
http://www.mskh.am/file.php?id=4196
Քրիստինե Գյոնջյան
Կրթական ծրագրերի ղեկավար
Մայքրոսոֆթ Հայաստան