2008թ. երկրի Շիրակի և Լոռու մարզերում թողարկվել են կրթական համակարգում նախադպրոցական տարիքի երեխաների ներգրավման վերաբերյալ փորձնական ծրագրեր։ Այդ փորձնական ծրագիրը, որի հիման վրա բացվել են 4-5 տարեկան երեխաների համար հատուկ դասարաններ, իրականացվել է Համաշխարհային բանկի միջոցներով։
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է հանրակրթության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանը, հատուկ կրթական կենտրոններ բացվել են այն մարզերում, որտեղ չկան մանկապարտեզներ։ Ըստ վերջինիս՝ այդ դասարաններում օրվա կարգը շատ չի տարբերվում մանկապարտեզներից, տարբերությունն այն է, որ այդ կենտրոններում երեխաները չեն քնում։
Պողոսյանը նաև տեղեկացրել է, որ 2010-2011թթ. 140 բնակավայրերում կբացվեն նախադպրոցական տարիքի երեխաների համար համանման կրթական կենտրոններ։