Microsoft Live@edu ծրագիրը դպրոցներին և ակադեմիական հաստատություններին առաջարկում է հաղորդակցման և համագործակցության բարձրակարգ ծառայություններ և գործիքներ։ Ծրագիրը հաստատություններին և դրանց աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին ու անձնակազմին առաջարկում է առցանց ծառայությունների և սեղանի գործադիրների լայն տեսականի։ Live@edu–ն պարունակում է ծառայություններ և գործադիրներ հաղորդակցման, թիմային աշխատանքի, հրապարակման և տվյալների փոխանակման, անհատական կայքերի ստեղծման, օրագրերի, հանդիպումների, տվյալների պահման, լուսանկարների սրահների, կոնտակտների և շատ այլ բաների համար...
Բոլոր ծառայություններն օգտվողներին մատուցվում են ինքնությունը մատնանշող մեկ անվան միջոցով (նրանց Windows LiveID–ն), որը նաև օգտվողների փոստարկղի անվանումն է. ինքնությունը պաշտպանված է անվտանգ գաղտնաբառով, որը բաղկացած է առնվազն վեց գրանշանից։
Microsoft Live@edu–ի՝ դպրոցներին առաջարկվող ծառայությունների և գործադիրների հիմնական առավելություններն են՝
· Ծառայությունների 99.9% մատչելիություն
· Մատչելիություն ցանկացած վայրում (օրինակ՝ դպրոցում, տանը, ինտերնետ սրճարաններում)
· Մատչելիություն ցանկացած ժամանակ (24/7)
· Մատչելիություն տարբեր եղանակներով (առցանց մուտք վեբ միջերեսի, սեղանի գործադիրների, բջջային հեռախոսի միջոցով)
· Բոլոր ծառայությունները մատչելի են մեկ LiveID–ի միջոցով
· Գործառնական ծախսերի կրճատում. բոլոր նկարագրված ծառայություններն անվճար են
· Microsoft–ի տվյալների կենտրոններում խնդիրների լուծումների հնարավորություններ
· Կառավարման, պահուստավորման, վարման և մշակման անհրաժեշտության բացակայություն
· Որպես Microsoft Live@edu–ի ծառայությունների մաս՝ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների մատուցում
Microsoft Live@edu ծրագիրը հնարավորություն է տալիս կիրառել Windows Live ID–ն (նույնացուցիչը՝ ՆՑ–ն)՝ ցանկացած առցանց վեբ գործադրում իսկորոշման կամ SingleSignOn–ի (SSO) գործարկման համար։ Այն լավ լուծում է ուսումնական հաստատությունների, կրթության ոլորտի գործընկեր պորտալների համար։ Օգտվողը պարզապես մուտք է գործում վեբ պորտալ և անմիջապես ստանում Windows Live ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ առանց լրացուցիչ իսկորոշման։
Microsoft Live@edu–ն տրամադրում է հաղորդակցման ծառայություն։ Այս ծառայությունը ներկայումս մատչելի է երկու տարբերակով՝
Microsoft Outlook Live–ն օգտագործող էլ. փոստի ծառայություն. 10Գբ տարողությամբ փոստարկղ ունեցող Microsoft Exchange սպասարկչում տեղակայված էլ. փոստի ծառայություն
Windows Live Hotmail–ն օգտագործող էլ. փոստի ծառայություն. 5Գբ սկզբնական տարողությամբ փոստարկղ ունեցող էլ. փոստի ծառայություն, որի տարողությունը կարող է մեծանալ ըստ օգտվողի կարիքների
Microsoft Live@edu ծրագրում գրանցվելիս յուրաքանչյուր հաստատություն կարող է ընտրել իրեն անհրաժեշտ էլ. փոստի ծառայությունը։ Live@edu ծրագրի մաս հանդիսացող բոլոր մնացած Windows Live ծառայությունները մատչելի են՝ անկախ ընտրված էլ. փոստի ծառայության տեսակից։
Microsoft Live@edu ծրագիրը ներկայումս բաղկացած է 20 տարբեր ծառայություններից և սեղանի գործադիրներից՝
Հետևյալ ծառայությունները մատչելի են առցանց՝ http://home.live.com կայքում՝
Microsoft Outlook Live / Windows Live Hotmail
Windows Live Calendar
Windows Live Alerts
Windows Live Events
Windows Live Groups
Windows Live People
Windows Live Spaces
Windows Live Photos
Windows Live SkyDrive
Office Live WorkSpace
Սեղանի գործադիրները կարելի է ձեռք բերել անվճար՝ http://download.live.com կայքից:
Windows Live Messenger
Windows Live Mail
Windows Live Writer
Windows Live Photo Gallery
Windows Live Movie Maker
Microsoft Live@edu–ն տրամադրում է հաղորդակցման ծառայություն։ Այս ծառայությունը ներկայումս մատչելի է երկու տարբերակով՝
Microsoft Outlook Live–ն օգտագործող էլ. փոստի ծառայություն. 10Գբ տարողությամբ փոստարկղ ունեցող Microsoft Exchange սպասարկչում տեղակայված էլ. փոստի ծառայություն
Windows Live Hotmail–ն օգտագործող էլ. փոստի ծառայություն. 5Գբ սկզբնական տարողությամբ փոստարկղ ունեցող էլ. փոստի ծառայություն, որի տարողությունը կարող է մեծանալ ըստ օգտվողի կարիքների
Microsoft Live@edu ծրագրում գրանցվելիս յուրաքանչյուր հաստատություն կարող է ընտրել իրեն անհրաժեշտ էլ. փոստի ծառայությունը։ Live@edu ծրագրի մաս հանդիսացող բոլոր մնացած Windows Live ծառայությունները մատչելի են՝ անկախ ընտրված էլ. փոստի ծառայության տեսակից։
Microsoft Live@edu ծրագիրը ներկայումս բաղկացած է 20 տարբեր ծառայություններից և սեղանի գործադիրներից՝
Հետևյալ ծառայությունները մատչելի են առցանց՝ http://home.live.com կայքում՝
· Microsoft Outlook Live / Windows Live Hotmail
· Windows Live Calendar
· Windows Live Alerts
· Windows Live Events
· Windows Live Groups
· Windows Live People
· Windows Live Spaces
· Windows Live Photos
· Windows Live SkyDrive
· Office Live WorkSpace
Սեղանի գործադիրները կարելի է ձեռք բերել անվճար՝ http://download.live.com կայքից:
· Windows Live Messenger
· Windows Live Mail
· Windows Live Writer
· Windows Live Photo Gallery
· Windows Live Movie Maker
Ինչպես ունենալ MS Live@Edu ծառայությունները Ձեր դպրոցի համար: Պարզապես անհրաժեշտ է զանգահարել Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակ 514892 կամ 514889 հեռախոսահամարով և մեր մասնագետները կօգնեն Ձեզ գրանցելու ձեր դպրոցը կամ ուսումնական հաստատությունը Live@Edu ծրագրում և ձեռք բերելու վերոնշյալ բոլոր ծառայություններն անվճար: